Ստեղնաշարի առավելությունները
Սա ամենահարմար ստեղնաշարն է առայժմ ստեղծվածներից: Տառերի դասավորությունը համընկնում է մեզ սովոր համակարգչի ստեղնաշարի դասավորությանը: Բոլոր կետադրական նշանները կան, ունի միանգամից մեկ «ու» տառ, ավտոմատ վերջակետ է դնում երկու սեղմումով և հաջորդ նախադասությունը սկսում է մեծատառով: Ստեղնաշարի վերևի մասում էլ տալիս է հավանական բառերի օրինակներ, ինչպես անգլերեն ստեղնաշարերն են առաջարկում: